Հասարակություն

300 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության համար

300 մլն դրամ՝  երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության համար

Հայաստանի կառավարության որոշմամբ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի 2023թ․ բյուջեն համալրվեց 300 մլն դրամով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն. «Միայն ապրիլի 30-ի դրությամբ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ, ևս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում են վճարման, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թվին․ «Ծրագիրը նրա մասին է, որ երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռք բերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն։ Ընդ որում, մի քանի շերտանի ծրագիր է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական