ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել երեկ տեղի ունեցած միջադեպի գործով. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ 44-օրյա պատերազմում զոհվածների՝ «Որդիների կանչ» կազմակերպության անդամ ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։
ՔԿ-ից տեղեկացանք, որ այս գործով ձերբակալվել է մեկ հոգի՝ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը, ով մեքենայով փորձել էր առևանգել Աշոտ Փաշինյանին։