Հասարակություն

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» նախարարին է ներկայացվել թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»:

Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը:

Նախարարը կարևորել է համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների ակտիվությունը բնակչության, հատկապես` դեռահասների շրջանում:

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, զրուցել հոգեբանի հետ: Նա կարևորել է պոլիկլինիկաների հետ փոխգործակցությոոնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծխելը դադարեցնելու ցանկություն ունենան, առաջնային օղակի ուղղորդմամբ դիմեն թեժ գծին և ստանան մասնագետ-հոգեբանի աջակցություն: