ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, թե ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն ունեն ծնելիության ցուցանիշի վրա, նաև էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը:
«Եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականների ցուցանիշը, տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438»:
Միաժամանակ, ըստ նրա, 2023-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն, ծնունդների էական աճ է արձանագրվել. «Համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ ծնվածների թիվն աճել է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում: Տոկոսայինով համեմատած՝ նախորդ եռամսյակի հետ պակաս է 20 տոկոսով: Ավելի համապարփակ պատկերը դեկտեմբերին կունանանք»,- ասաց նախարարը: