Հասարակություն

Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան - Դյուսելդորֆ - Երևան երթուղով չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 18-ից մեկնարկել է Երևան - Դյուսելդորֆ - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: