Հասարակություն

Փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել Երևանի թիվ 7 ՀՓՋ-ում

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում։

Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատի օրերս ավարտված վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա պետական ծրագրով։

Տեղում ծառայության ղեկավարը ծանոթացել է շենքային բարեկարգված պայմաններին, ավտոկայանատեղիի, աշխատակիցների հանգստյան և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական զինվածությանն ու գույքային ապահովվածությանը։

Տնօրենը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին, ծառայության կազմակերպման վերաբերյալ տվել համապատասխան հանձնարարականներ