Հասարակություն

ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումն ու գործարար համաժողովը կանցկացվի Երևանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և ամենամյա գործարար համաժողովին: 

Արման Խոջոյանը մասնակցել է  նաև «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» խորագրով պանելային քննարկման, որի ընթացքում  ներկայացրել է հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող պետական քաղաքականությունը, աջակցության գործիքներն ու ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը։

Համաժողովի շրջանակներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին  ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր՝ 2024թ․ մայիս ամսին ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումն ու գործարար համաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ: