Հասարակություն

Սահմանին վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից

«Սոթքում ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև բուժակը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել էր։