Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:
Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: