Հասարակություն

«Պատրոն Դավոն» կշարունակի մնալ կալանքի տակ

Զենքի վաճառքով զբաղվող, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը։

Նշենք, որ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։