Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը:
Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: