Հասարակություն

Հայտնի է այսօր Սոթքում զոհված զինծառայողի ինքնությունը

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հայտարարությունում: