Հասարակություն

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. կա 2 վիրավոր

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: 

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի  ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի: