Առողջապահության նախարարի տեղեկալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:
Փոխնախարարն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, բուժանձնակազմի հետ հանդիպմանը քննարկել մարզային բժշկության բարեփոխման ու զարգացման վերաբերյալ տարբեր խնդիրներ:
Արտակ Ջումայանը եղել է նաև վերականգնողական կենտրոնում, ծանոթացել պայմաններին ու մասնագիտական հնարավորություններին: