Հասարակություն

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են հարկադիր քարաթափումներ

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են հարկադիր քարաթափումներ

ՀՀ տարածքում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

Մայիսի 16-ին և 17-ին աշխատանքները մեկնարկեցին Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 17-րդ, Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 9-րդ և Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-երին։

Միջոցառումները կազմակերպվել և իրականացվում են ՆԳՆ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  աշխատակիցների փոխհամագործակցությամբ։

Նշենք, որ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն նաև հանրապետության այլ տարածքներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական