Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ը՝ նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Երևանում մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։