Հասարակություն

Ընտանիքի միջազգային օրը՝ ուսումնական զորամասում

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ: 

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈւ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում:  Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ: