Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, որը նույն օրը՝ ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դատաբժիշկ Ավետիսյանի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում ու կան տեղեկություններ, որ նա միայնակ չի եղել: Նախաքաննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չեն հրապարակվում: