Հասարակություն

Քարաթափում՝ Խոզնավար գյուղում․ կա տուժած

Մայիսի 15-ին, ժամը 19:46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են տանը կից հավաբունը և սանհանգույցը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով հողաքարային զանգվածը (մոտ 0,7 խմ) թափվել և վնասել է սանհանգույցի և հավաբնի պատերը (ընդհանուր  մոտ 0,7 քմ)։ Քարաթափման հետևանքով տան բնակիչ Ա. Ա.-ն (ծնված 1989 թ.) ստացել է ոտքի սալջարդ. հոսպիտալացման կարիք չի առաջացել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: