Հասարակություն

«Դալմայի» մոտ բախվել են մեքենաներ. վիրավորներից թվում է հղի կին

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ Nissan Sentra-ը բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին: