Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հասարակություն
15 Մայիսի, 9:38
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ևս ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։