ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն Սյունիքին տրամադրել է 55 միլիոն եվրո աջակցություն։
Նրա խոսքով, այդ գումարի տրամադրմամբ, հստակ ազդանշան է ուղարկվել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին և նրա տարածքային ամբողջականությանը։ Դեսպանը նաև նշել է, որ ԵՄ-ն ՀՀ-ին տարբեր ծրագրերով աջակցություն է տրամադրում՝ տնտեսության զարգացման համար։