Հասարակություն

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ Toyota Camry-ում ընթացքում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ Toyota Camry-ում ընթացքում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ․ ավտոմեքենան վերածվել մոխրակույտի․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը:


Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում։


Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 


Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։