Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

ՃՏՊ Երևանի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

Հասարակություն

13 Մայիսի, 23:30

Մայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնվ․ 2000 թ․) և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արթմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Հ․-ն (ծնված 1977 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1950 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել