Հասարակություն

ԲԿ-ն՝ կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված և վերակենդանացած քաղաքացու մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել «Առեղծվածային դեպք Երևանում. դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան» հոդվածի մասին։

«Հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։ Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ` ընդլայնված ծավալով։ Գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»։