Հասարակություն

Հողային աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար։

«Գազատարի վնասման պատճառով մայիսի 13-ին՝ ժամը 18:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի թիվ 17/19, 21/23, 25/27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- նշված է հայտարարությունում։