Հասարակություն

Իսպանացի վիրաբույժները անվճար վիրահատություններ են կատարել Գավառում և Բերդում

Իսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ: 

Վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ  են կատարել  բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար: 

Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ: 
  
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու  մասնագետների միջև փորձի փոխանակումը: