Ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: