Հասարակություն

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին և վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների և Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության և ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Աննա Հակոբյանը և գերմանացի հյուրը հանդիպել են նաև  Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա  հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ,  ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին և հանձնաժողովի անդամներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական