Հասարակություն

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերն առանձին վայրերում՝ ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 13-ին և 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 13-14-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։