Հասարակություն

Բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումը բարեփոխումների կենտրոնում է. Անահիտ Ավանեսյան

Բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումը բարեփոխումների կենտրոնում է. Անահիտ Ավանեսյան

Այսօր նշվում է բուժքույրերի միջազգային օրը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ օրվա առթիվ։

«Միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր բուժքույրերին:

Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև ձեր ներուժի ամբողջական դրսևորման: Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումն է: Սա մեր քաղաքականության անկյունաքարն է:

Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:

Բազմազբաղ ձեր աշխատանքում ուժ ու կորով եմ մաղթում ի նպաստ առողջ հասարակության ու մեր երկրի հզորացման»,- ասված է Անահիտ Ավանեսյանի ուղերձում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական