Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտի» տեղեկացմամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ 2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ  միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։ 

Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով է։ Գծանշումներն արվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում։ Վարորդներին խնդրում ենք լինել զգոն։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական