Հասարակություն

«Երրորդ երկրներից դեղերի ներմուծման ու գրանցման հարցում կաշկանդված ենք ԵԱՏՄ կարգավորումներով». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երրորդ երկրներից դեղերի ներմուծման ու գրանցման հարցում կաշկանդված ենք ԵԱՏՄ կարգավորումներով». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ երկրում գրանցված դեղերի ցանկը ժամանակի հետ չի ընդլայնվում՝ մնալով գրեթե նույն մակարդակի վրա․ «Մյուս կողմից, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է այս հարցը լուծվի՝ ելնելով այն ելակետից, որ գտնվում ենք ԵԱՏՄ կարգավորման շրջանակներում։ Մենք այսպես, թե այնպես կաշկանդված ենք ԵԱՏՄ՝ երրորդ երկրներից Հայաստան դեղերի ներմուծման և գրանցման կարգավորումներով»,- ասել է նախարարը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Անահիտ Ավանեսյանը որպես օրինակ է բերել Վրաստանը, որտեղ ճկուն մոտեցում է որդեգրված. «Այնտեղ կաշկանդված չեն միայն իրավատիրոջ կողմից գրանցման ինստիտուտով, և ներմուծման պահով հնարավոր է ստանալ գրանցման սերտիֆիկատ։ Մենք նրանց փորձը ուսումնասիրել ենք, և առաջիկայում մեր մասնագետները գնալու են այնտեղ՝ հասկանալու կարգավորումները։ Հայաստանը, սակայն, իր կարգավորումները չի կարող շեշտակի փոխել, որովհետև դրանք պետք է տեղավորվեն ԵԱՏՄ կարգավորումներում»։

Ավանեսյանը նաև մանրամասնել է, որ պետությունը չի կարող կամայականորեն ինչ-որ դեղ գրանցել. «Պետությունը որդեգրել է քաղաքականություն, երբ կարող է վերանայել գրանցման արժեքը, եթե դա անհրաժեշտ դեղորայք է»։

Նա հիշեցրել է, որ 2-3 տարի առաջ նվազեցվել է դեղերի գրանցման վճարը. «Եթե դեղը հիվանդանոցային օգտագործման է, և առկա է դրա դեֆիցիտ, թույլատրվում է առանց գրանցման ռեժիմի ներմուծել Հայաստան, ինչպես թույլ է տալիս օրենքը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական