Հասարակություն

«Ես զգում եմ, որ ամեն օր աճում եմ». Մուդրիկը՝ «Չելսիի» մասին

Միխայիլ Մուդրիկը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ադապտացիան «Չելսիում» և կիսվել է ակումբի մասին մտքերով․ «Ես իսկապես վայելում եմ աշխատանքը՝ նման լավ մարզիչների ղեկավարմամբ։ Ես սիրում եմ խաղալ նման լավ և որակյալ խաղացողների հետ։ Զգում եմ, որ ամեն օր աճում եմ, և դա հաճելի է գիտակցել: Առջևում մեզ շատ լավ բաներ են սպասվում»։

Ուկրաինացի ֆուտբոլիստը խոսել է նաև շաբաթ օրը «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ (3:1)․ «Շատ կարևոր հաղթանակ էր ակումբի, թիմի և երկրպագուների համար։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով և պահպանենք այս մակարդակը, քանի որ «Չելսին» մեծ ակումբ է։ Մենք պետք է միայն հաղթենք․ միշտ դրան ենք ուղղված»։

Նա խոսել է նաև երգի մասին, որը «Չելսիի» երկրպագուները հորինել են նրա պատվին․ «Լսել եմ։ Միշտ հաճելի է լսել այդ երգը, ես գնահատում եմ այն: Ինձ դուր է գալիս լինել «Չելսիի» մի մասը։ Հաճելի է, որ երկրպագուները սիրում են ինձ․ դա ինձ լավ էմոցիաներ է տալսի: Շատ շնորհակալ եմ»: