Հասարակություն

Արցախի պողոտայում հայտնաբերված երեխանյի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

Արցախի պողոտայում հայտնաբերված երեխանյի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

Արցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով», - գրել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական