Հասարակություն

Ռուբինյանց փողոցում տրոլեյբուսը բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

Ռուբինյանց փողոցում տրոլեյբուսը բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են տրոլեյբուսի ցուցիչների վահանակը և սնուցման համակարգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական