Հասարակություն

Դուբայն արգելել է Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքն իր օդանավակայանում

Դուբայն արգելել է Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքն իր օդանավակայանում

Flyone Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։ Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ- Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ-Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։

Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ info@flyone.am և claims.am@flyone.eu հասցեներով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական