Հասարակություն

«Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի բաժնեմաս այնտեղ». Ավանեսյան

«Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի որևէ բաժնեմաս տվյալ կլինիկայում»,- հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այս թեմայով հրապարակումներին։

Թե ինչու է նախարարությունն այդ կլինիկայի հետ պարբերաբար մեծ գումարների պայմանագրեր կնքել, Ավանեսյանը մանրամասնել է. «Առողջապահության նախարարությունը կնքում է տարեկան պայմանագրեր մանկական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների հետ»։