Հասարակություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակել․ հայկական կողմն իրանական ԱԹՍ֊ներ չի օգտագործում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակել․ հայկական կողմն իրանական ԱԹՍ֊ներ չի օգտագործում

ՀՀ ՊՆ–ից տեղեկացնում են, որ ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական