Հասարակություն

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: 

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: 

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին․ հայտնում են ՊՆ–ից:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: