Հասարակություն

Հունիսից կմեկնարկեն Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթները

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են «Flynas» ավիաընկերության ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթները, որոնք կմեկնարկեն ս.թ. հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում: