Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը հնարավոր դարձնելու համար. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Անհրաժեշտ բժշկական օգնությունը պացիենտներին տրամադրվում է»,- նշել է նա։
Ավանեսյանը վստահեցրել է, որ հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով. «Տարվում են նաև աշխատանքներ թե Կարմիր Խաչի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում՝ այդ տեղափոխումները հնարավոր դարձնելու համար»։