ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե եղել են դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է, որ երեխան կարմրուկի դեմ պատվաստված է, սակայն իրականում պատվաստում ստացած չի եղել։
«Այո, ունենք դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է եղել, որ պատվաստված է երեխան, բայց հիվանդության դեպք ունենք: Սա մեզ առիթ է տալիս հետաքննելու, թե ինչպես է անցկացվել պատվաստումը: Գեղարքունիքի մարզում, ցավոք սրտի, ունենք, որ տվյալ տարվա բուժքույրը թույլ տալով պատվաստումային խախտումներ, այն ժամանակ հեռացվել է աշխատանքից: Կա դրա վերաբերյալ ծառայողական քննություն, բայց հիմա իրականացնում ենք վերաիմունիզացիոն ծրագիր և բոլորը, որոնք տվյալ տարում պատվաստվել են, նորից կպատվաստվեն:
Այդ դեպքը եղել է 10 տարի առաջ, որը հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է: Հիմա մենք իրականացնում ենք երկրորդ պաշտպանիչ պատվաստումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։