ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Զագրեբում մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն է եղել: Այս մասին վարչապետի տիկինը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Շատ կարևոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել։ Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը:
Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո է՛լ ավելի չբարդանա։
Սիրելի Սանյա, իսկապես շորհակալ եմ նախաձեռնության համար, հրավերի և ինձ այս շատ կարևոր խնդրի քննարկմանը մասնակցելու հնարավորություն տալու համար»,- ասացի ես։