Հասարակություն

«Նուբարաշեն» ՔՀԿ-ի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում:

Խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: