Հասարակություն

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր 2022թ. մայիսի 17-ին ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների հետ Կիևյան փողոցը փակելիս ոստիկանների պահանջներին չենթարկվելու և նրանց գործունեությանը խոչընդոտելու համար։ 2022թ. հունիսին նա կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական