Հասարակություն

ԿԽՄԿ․ «Լաչինի միջանցքով մարդասիրական աշխատանքի ընթացակարգերը հստակեցնելու համար շարունակում ենք երկխոսությունը»

ԿԽՄԿ․ «Լաչինի միջանցքով  մարդասիրական աշխատանքի ընթացակարգերը հստակեցնելու համար շարունակում ենք երկխոսությունը»

«ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը շարունակում է երկխոսությունը բոլոր որոշում կայացնողների հետ` հստակեցնելու Լաչինի միջանցքով մեր մարդասիրական աշխատանքի որոշակի ընթացակարգեր», - այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Դրա արդյունքում, հուսով ենք, կվերականգնվի քաղաքացիների տեղափոխումների հետ կապված մեր աջակցությունը», - նշել է նա։

Հիշեցնենք՝ ադրբեջանցների կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն երկու անգամ կատարել է տեղափոխումներ․ ապրիլի 28-ին տեղափոխել է 13, ապրիլի 29-ին՝ ևս 16 բուժառու։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական