Այսօրվանից մեկնարկել է քննարկումների մարզային փուլը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է:
Գյումրիում նա հանդիպել է պոլիկլինիկաների և ամբուլատորիաների աշխատակիցների հետ, քննարկել բարեփոխումներ նախատեսող փաթեթը: Փոխնախարարը ներկայացրել է, որ սա շարունակական գործընթաց է, որի մեկնարկն արդեն ազդարարվել է:
Փոփոխությունների վերաբերյալ լսել է մասնագետների կարծիքն ու առաջարկը` հատկանշելով, որ առողջապահական համակարգում կատարվող յուրաքանչյուր փոփոխության հիմքում քաղաքացին է, և ամեն բան արվելու է բուժառուի շահերի պաշտպանության և իրավունքների լիակատար իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ բարեփոխումների հիմքում ոչ միայն շենք-շինությունների նորոգման կամ վերակառուցման խնդիրն է, այլև ունենալու ենք մասնագիտական ներուժի և սարք-սարքավորումների մշտական զարգացում և արդիականացում` արդյունքում ստեղծելով հասանելի և զարգացած առողջապահական առաջնային օղակ: