Հասարակություն

Տարոնիկ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Տարոնիկ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 10-ին, ժամը 02:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակի փողոցում գտնվող երկհարկանի տանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:22-ին, մարվել՝ 04:02-ին: Տան առաջին հարկում գտնվող սենյակում (մոտ 30 քմ) այրվել են կենցաղային իրեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական