Հասարակություն

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։ 

Կապալառու կազմակերպությունն այս պահին 8կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։ Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման ջրի խողովակների տեղափոխություններ։ Որոշ հատվածներում սկսվել են հետլիցքի աշխատանքները։ Իրականացվում է նաև կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում և ջրատար։ 

Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական